ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենին կասկածում են բանկային մեքենայությունների, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման խախտման և խարդախության մեջ։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը։
Հնարավոր է՝ հենց դրա հետ է կապված նրա գրասենյակի խուզարկությունը։ Նշվում է, որ քննիչները որոշ փաստաթղթեր և էլեկտրոնային հաղորդագրություններ են առգրավել։ Թրամփն ինքը FBI-ի նման գործողությունները խայտառակություն և երկրի վրա հարձակում է անվանել։







































