Անգլիայում բնակվող Ռավի Նիհալը 2015-ին ստիպված էր թողնել աշխատանքը՝ երիկամների հետ կապված խնդիրների պատճառով։ Նրա երիկամները գրեթե չէին գործում։

Բայց հրաշք տեղի ունեցավ։ Ռավի Նիհալի և Քեթի Լադլոուի 7-ամյա որդիները համադասարանցիներ են և լավ ընկերներ։ Երբ Ռավիի կինն ասաց, որ ամուսնուն երիկամների դոնոր է անհրաժեշտ, 34-ամյա Քեթին անմիջապես արձագանքեց՝ որպես երիկամի դոնոր հանդես գալով։ Այժմ ընտանիքները մտերմացել են, և Քեթին շատ ուրախ է, որ փրկել է տղամարդու կյանքը։

«Զարմանալի է փոխպատվաստումից հետո նոր կյանք տեսնել, տեսնել՝ ինչպես է նա ժպտում։ Այժմ մեր երկու ընտանիքները նման են մեկ մեծ ընտանիքի։ Ես չեմ զղջում և կրկին այդ քայլին կդիմեի»,-ասել է Քեթին։








































