Եվրամիությունում ենթադրում են, որ Սիրիայում քիմիական գրոհի ետևում կարող են կանգնած լինել հանրապետության իշխանությունները։ Ընդ որում, հայտարարության մեջ չի բացահայտվում, թե ինչն է նրանց բերել նման եզրահանգման։ Եվրամիությունը դիմել է Ռուսաստանին և Իրանին՝ կոչ անելով այդ երկրներին «իրենց ազդեցությունը օգտագործել և թույլ չտալ նման բան հետագայում, ինչպես նաև նպաստել Սիրիայում բնակչության լարվածության թուլացմանը»։ «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մնում»,– ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ապրիլի 7-ին սիրիական Դումայի վրա քլորային ռումբ է նետվել, իսկ ավելի ուշ հաղորդագրություններ հայտնվեցին՝ նյարդա–կաթվածային գազի կիրառմամբ ևս մեկ գրոհի մասին։ Դրանից հետո զոհերի քանակը հասավ 49-ի։







































