21-ամյա Քոլին Միլլերը Զիմբաբվե կատարած այցի ժամանակ դժվարությամբ է ողջ մնացել: Այդ մասին հայտնում է zoobusiness.kiev.ua-ը:
Գարեջրատուն էքսկուրսիա եկած տղամարդն այնքան խմած է եղել, որ չի հասկացել, թե ինչ է անում: Աշխատակիցների բղավոցներն արհամարհելով նա պատուհանից դուրս է անցել և նետվել կոկորդիլոսներով լողավազանը. կոկորդիլոսները միանգամից հարձակվել են նրա վրա:

Կենդանիներից մեկը պոկել է տղամարդու ձեռքը, և հենց դա էլ փրկել է նրա կյանքը. մյուս կոկորդիլոսները թողնելով զոհին շտապել են իրենց ընկերոջ ետևից և կռիվ տվել պոկված վերջույթի համար:

Գարեջրատան աշխատակիցները իրենց կյանքը վտանգելով Քոլինին դուրս են հանել ջրից: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, և բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:








































