Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուհաբեից 119 նոթբուք և 7 ստացիոնար համակարգիչներ են գողացել: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ գողոնի մասին հայտնի է դարձել ապրիլի 3-ին՝ հենց այն օրը, երբ նախկին նախագահի մնացած իրերը տեղափոխել են Բորրոուդեյլում գտնվող նրա առանձնատունը:
Նրա կինը դիմել է ոստիկանություն: Այդ մասին տեղեկությունը հաստատել է նրա փաստաբանը: Նշվում է, որ մտադրություն կար տեխնիկան հանձնելու դպրոցներին:









































