2017-ի տվյալներով՝ ֆրանսիացիներն առաջին անգամ գերադասել են ամերիկյան ֆասթֆուդը՝ համբուրգերը՝ սիրելի սենդվիչի փոխարեն։ Նշվում է, որ անցյալ տարի երկրում 1․2 մլր համբուրգեր է վաճառվել։ Փորձագետների կարծիքով՝ համբուրգերների նման անսպասելի հանրաճանաչության պատճառը դրանց բաղադրիչներն են՝ հաց, միս, պանիր, ֆրի կարտոֆիլ, որոնք նախընտրում են ֆրանսիացիները։

Նշվում է նաև, որ անցյալ տարի ամերիկյան համբուրգերները տեղ են գտել Ֆրանսիայի 85 ռեստորանի ճաշացանկում։ Հավելենք նաև, որ Ֆրանսիայում համբուրգերները պատրաստում են ֆրանսիական «շեշտադրությամբ» և հաճախ ֆրանսիական պանիրներ օգտագործում։









































