Ծխախոտ արտադրող ընկերություններն իրենց արտադրանքի գովազդը տարածում են Facebook սոցկայքի միջոցով։ Այդ գովազդներին հասանելիություն ունեն նաև անչափահասները։ Նման եզրակացության են հանգել Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները։ Չնայած որ Facebook-ը թույլ չի տալիս անչափահասների շրջանում ծխախոտի մասին տեղեկության տարածումը, համապատասխան ընկերություններն իրենց կոնտենտը տարածելու միջոց են գտել։
Գովազդը ցուցադրվում է ծխախոտ, սիգարներ, էլեկտրոնային ծխախոտ արտադրողների ստեղծած էջերի անվճար կոնտենտներում։ Եվ չնայած Facebook-ը պահանջում է նման էջերի այցելությունների տարիքային սահմանափակում սահմանել, նման օգտահաշվիների կեսից ավելին այդպիսի սահմանափակումներ չունեն։
Facebook-ում գտել են նաև առցանց խանութների էջեր, որոնք թույլ են տալիս պատվիրել արտադրանքը։









































