Ճապոնական ընկերություններից մեկի կադրերի բաժնի աշխատակիցներին առաջարկել են աշխատանքի չընդունել գեղեցիկ կանանց և տղամարդկանց, քանի որ նրանք ավելի մեծ հավանականությամբ ընտանիք կկազմեն և երեխայի խնամքի արձակուրդի կգնան։
Ընկերություններից մեկի աշխատակիցն իր Twitter-ում խոստովանել է, որ չնայած իր ընկերությունում տղամարդկանց թույլ են տալիս երեխայի խնամքի արձակուրդ վերցնել, կադրերի բաժնի աշխատակիցները սկսել են աշխատանքի ընդունել միայն «փորձառու, սակայն սարսափելի ոչ գրավիչ արտաքինով աշխատակիցների, որոնք դժվար թե կարողանան կյանքի ընկեր գտնել»։ Հրապարակումն ավելի քան տաս հազար լայք է ստացել և տարածվել մոտ ութ ու կես հազար անգամ։









































