Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կալանավորի փախուստի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՀ աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավորը հիվանդանոցից դիմել է փախուստի: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Արտակ Միքայելյանն ու նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Հմայակ Շիրակյանը 13.11.2017թ.-ին իրականացրել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանի պահպանությունն ու հսկողությունը:

Ծառայության ընթացքում քրեակատարողական հիմնարկի վերոհիշյալ աշխատակիցները կալանավոր Թ. Ալավերդյանի տված գումարներով հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խանութից վերջինիս համար գնումներ են կատարել` գումարի մի մասը պահելով իրենց: Այնուհետև, Թ. Ալավերդյանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու անձնական և շահադիտական շահագրգռվածությունից ելնելով` պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կալանավորի համար ստեղծել արտոնյալ պայմաններ:

Բացի այդ, նույն շահադիտական նպատակներով ՔԿՀ աշխատակիցներ Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս կողմից փախուստ կատարելը բացառելու նպատակով: Մասնավորապես, 14.11.2017թ.-ին` ժամը 02-ի սահմաններում, Ա. Միքայելյանն ու Հ. Շիրակյանը կալանավորի նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն քնել են, որի հետևանքով վերջինս հիվանդասենյակի սանհանգույցից դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել է փախուստի:

Ավելին, անգամ Թ. Ալավերդյանի փախուստի հանգամանքը պարզելուց հետո, ՔԿՀ աշխատակիցները կալանավորի համար անբարենպաստ պայմաններ չստեղծելու և նրա փախուստի պատճառով որևէ պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տևական ժամանակ հիշյալ հանգամանքը գաղտնի են պահել վերադասից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է կալանավորին հայտնաբերելու գործընթացը բարդացնելուն և ավելորդ միջոցներ ծախսելուն:

Ա. Միքայելյանի և Հ. Շիրակյանի վերը նշված արարքների հետևանքով ծանր հանցագործության` առանձնապես խոշոր չափերով խարդախության և այլ հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող կալանավոր Թ. Ալավերդյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ, խաթարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությունն ու խախտվել կալանավորված անձանց պահպանության կարգը:

Այսպիսով, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Ա. Միքայելյանին և Հ. Շիրակյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փախուստի դիմած կալանավոր Թ. Ալավերդյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում