Ճապոնիայում իշխող կուսակցությունը խաղատների մասին օրենք է ընդունել։ ճապոնիայի քաղաքացիների մուտքը խաղատուն 60 դոլար կարժենա, իսկ արտասահմանցիների համար այն անվճար կլինի։ Նախատեսվում է, որ առաջին խաղատները կբացվեն 2020-ին՝ ամառային օլիմպիադայի նախօրեին։
Ճապոնիայում մոլախաղերը սահմանափակ են։ Խաղատանն ամենամոտ տարբերակը «Պատինկո» խաղն է։
Ճապոնիայի իշխանությունները նման որոշում են կայացրել՝ ելնելով հարևան երկրների օրինակից, ավելի կոնկեևտ՝ Մակաո վարչական կենտրոնի, որտեղ 2005-ին խաղատներից եկամուտը շուրջ 6 մլրդ դոլար է կազմել, իսկ 2013-ին՝ 45 մլրդ դոլար։







































