Ռուսաստանը և Թուրքիան գլխավորում են այն երկրների ցուցակը, որոնք չեն կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռները։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում սպասում են մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված ավելի քան երկու հազար գործերի կատարմանը, Թուրքիայում՝ ավելի քան 1500:

Ռուսաստանում և Թուրքիայում դատարանի որոշումները չկատարելու իրավիճակը այն բանով է պայմանավորված, որ անցյալ տարի այս երկրների դեմ ամենից շատ վճիռներն են կայացվել; Եվրոպայի խորհրդի մյուս երկրների համեմատությամբ Ռուսաստանն ամենից շատն է փոխհատուցում վճարել տուժողներին՝ 14.6 միլիոն եվրո։








































