YouTube-ի աշխատակիցները հաղորդում են Կալիֆոռնիայի շտաբ–բնակարանում հրաձգության մասին։ Այս մասին նրանք գրում են իրենց Twitter-ի էջում։

Ընկերության աշխատակիցներից մեկի՝ Վադիմ Լավրուսիկի խոսքերով, նա տեսել է, թե ինչպես են մարդիկ վազում և կրակոցներ է լսել։ «Գործընկերներիս հետ բարիկադավորվել էինք սենյակում»,– գրել է Լավրուսիկը։

Ավելի ուշ նա նշել է, որ տարհանվել է և անվտանգության մեջ է գտնվում։

Սան–Բրունոյի ոստիկանությունից հաղորդել են, որ ավելի քան 50 հաղորդագրություն են ստացել YouTube-ի շտաբ–բնակարանի շրջանում հրաձգության վերաբերյալ։ Նրանք տեղի բնակիչներին առաջարկել են լքել տարածքը։ Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա։










































