Մասաչուսեթսի ոստիկանության ծառայողները խոստովանել են, որ ստիպված են եղել բիտքոին վիրտուալ արժույթով «փրկագին» վճարել այն բանից հետո, երբ Cryptolocker վիրուսը վարակել է իրենց համակարգիչները: Իրավապահները կատարվածն անվանել են «թանկարժեք փորձ»:
The Guardian-ի փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամիսներին Cryptolocker-ը ողջ աշխարհում համացանցից օգտվողների համար իսկական պատուհաս է դարձել: Չարագործները վիրուսը քողարկում են հաշիվ-ապրանքագրի ֆայլի, անհայտ տարանցման մասին նախազգուշացման ներքո: Այն կարող է ստացվել նաև ձայնային փոստի հաղորդագրության տեսքով: Սպամ-նամակները, որպես կանոն, ուղարկվում են բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների անունից: Հաղորդագրությունը բացելու դեպքում այն վարակում է կոշտ սկավառակը:
Որպեսզի օգտատերը ստանա սեփական ֆայլերի հասանելիության բանալին, նրան առաջարկվում է երկու բիտքոին վճարել, այսինքն՝ 1338 դոլար: Էկրանին հայտնվում է ժամացույց, որը նախազգուշացնում է վճարման ժամանակի սահմանափակ լինելու մասին: Եթե չարագործի զոհը չհասցնի վճարել գումարը, ապա ֆայլերը վերականգնելն անհնարին կդառնա: Այս մասին հայտնում է The Herald News-ը:
Այժմ Մասաչուսեթսի ոստիկանության համակարգիչները լիովին մաքրվել են վիրուսից: Որևէ գաղտնի տեղեկություն չի գողացվել: Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկացնում: Ամերիկացի իրավապահների կարծիքով՝ վիրուսը կարող է մշակված լինելՈւկրաինայի կամ Ռուսաստանի տարածքում:








































