Հնդկաստանում գնացքով ճանապարհորդող 93 աշակերտուհիները մի քանի ժամ շարունակ սեքսուալ ոտնձգությունների են ենթարկվել նրանց հետ մի վագոնում գտնվող տղամարդկանց կողմից:
«Դա սարսափելի էր: Ես այլևս երբեք չեմ տեղաշարժվի գնացքներով»,- Hindustan Times-ին պատմել է 9-րդ դասարանի աշակերտներից մեկը:
Աղջիկներն իրենց 3 ուսուցչուհիների հետ տուն՝ Դհանբադ էին վերադառնում Պատնա քաղաքի մանկական ճամբարից, հայտնումէ RIA Novosti-ն: Նրանք բարձրացել էին գնացք ու տեսել, որ իրենց տեղերը զբաղեցրել են մի խումբ տղամարդիկ: Գնացքը շարժվելուց հետո տղամարդիկ սկսել են «ոտնձգություններ անել աղջիկների նկատմամբ»:
Աղջիկներին ոչ ոք օգնության չի եկել: Ոտնձգությունները դադարել են, երբ գնացքը 4 ժամ անց հասել է նշանակետին: Ենթադրվում է, որ ուսուցիչները պաշտոնական բողոք կներկայացնեն ոստիկանություն:







































