Ավստրալացի երկարակյաց ֆերմերը բացահայտել է իր կյանքի պատմությունը և խոստովանել, որ 95 տարեկանում դեռ չի ցանկանում թողնել աշխատանքը: Նրա հետ զրուցել են տեղի լրատվական 9news կայքի լրագրողները:

Րիկ Փիզաթուրոն ծնվել է Իտալիայում 1922 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան գերի են վերցրել Հակահիտլերյան կոալիցիայի ներկայացուցիչները, ինչից հետո նա ուղարկվել է Ավստրալիա: Այնտեղ տղամարդը աշխատանքի է տեղավորվել ֆերմայում, որտեղ աշխատել է «շաբաթական 7 օր՝ արևածագից մինչև մայրամուտ»: Այն ժամանակից ի վեր նրա օրակարգը չի փոխվել:

Կես դարի ընթացքում Փիզաթուրոն ստեղծել է Ավստրալիայի ամենամեծ անասնաֆերմաներից մեկը: «Երբեմն ես աշխատում եմ մինչև 22 կամ 23.00-ն»,- խոստովանել է ֆերմերը և նշել, որ շարունակում է ապրել իր հոր օրինակով, ով մահացել է 101 տարեկանում և չի դադարել աշխատել մինչև կյանքի վերջին օրը:

«Չի կարելի պառկել և պառկած մնալ ամբողջ օրը, այլապես սիրտը պարզապես կանգ կառնի»,-բացատրել է Փիզաթուրոն:









































