«Վեցյակը» և Իրանը համաձայնության են հասել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը:
«Մենք համաձայնության ենք հասել «3+3» խմբի և Իրանի միջև»,- Էշթոնի խոսքերը մեջբերում է նրա մամլո քարտուղարը:
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է այդ տեղեկությունը:
Այդ համաձայնությունը կարող է նշանակել եթե ոչ՝ պատժամիջոցների չեղյալ հայտարարում, ապա գոնե դրանց մեղմացում, որը միջազգային հանրությունը սահմանել է ընդդեմ Իսլամական Հանրապետության:
Միաժամանակ Իսրայելը մինչև վերջերս պնդում էր, որ Իրանը սոսկ ժամանակ է շահում՝ միջուկային ռումբ ստեղծելու հանար:









































