Լուվրն արգելել է ցուցադրել իր գլխավոր նմուշներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզային» այլ թանգարաններում։

Ֆրանսիական թանգարանի ղեկավարությունը հիմնավորել է դա նրանով, որ XVI դարի իտալացի նկարչի աշխատանքը շատ փխրուն է, այդ պատճառով իրենք էլ վախենում են այն մի հարկից մյուսը տեղափոխել։

Այս կապակցությամբ հայտարարել են, որ անհնար է կտավի տեղափոխումը ոչ միայն շենքի սահմաններից դուրս, այլ նաև այլ երկրներ։

Մինչ այդ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը հայտարարել էր, որ գերատեսչությունը մեծ թվով հայտեր է ստանում ամբողջ աշխարհից, ովքեր ցանկանում են ցուցադրել «Մոնա Լիզային», այդ պատճառով իրենք լրջորեն մտածում են նկարը շրջագայության ուղարկելու հնարավորության մասին։









































