Իրանը և «Վեցյակը» համաձայնության հասնելու համար դեռ շատ բան ունեն անելու, սակայն հույս կա: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Ժնևում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն:
«Մենք դեռևս խնդրահարույց հարցեր ունենք, որոնք պետք է լուծել, համաձայնություն միչև հիմա չկա»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ համաձայնության հասնելու հավանականությունն իրական է, սակայն առջևում շատ աշխատանք կա անելու:










































