ԱՄՆ-ը հաստատել է Արևմտյան Սահարային ինքնավարություն շնորհելու Մարոկոյի ծրագիրը՝ հաղորդում է Al Jazeera-ն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մարոկոյի թագավոր Մուհամմադ 6-րդի հետ հանդիպումից հետո:
Օբամայի խոսքերով՝ տվյալ ծրագիրը կարող է լուծել խնդիրը, որը ծագել է 1975թ., երբ Մարոկոյի թագավորությունը բռնազավթեց Արևմտյան Սահարան:
Արևմտյան Սահարայում դժգոհ են գործարքի պայմաններից, որն առաջարկում են Մարոկոյի իշխանությունները, ուստի Արևմտյան Սահարայի ցեղերը պատրաստ են շարունակել պատերազմը անկախության համար:










































