Պորտուգալական Banco BNI Europa օնլայն բանկը հաշվեհամար բացելու նոր գործընթաց է ներդրել, որը բաղկացած է տեսահաղորդակցման և փաստաթղթերի փոխանակման համար թվային սերտիֆիկացումից: Այդ մասին տեղեկացնում է psm7.com-ը:
Հաշվի բացման գործընթացը կատարվում է հետևյալ կերպ. նախ օգտատերը մուտքագրում է իր անձնական տվյալները և բեռնում համապատասխան փաստաթղթերը, ինչից հետո կատարվում է տեսահաղորդակցություն, որի ընթացքում օպերատորը նույնականացնում եւ հաստատում է օգտագործողի ինքնությունը: Այնուհետև ստորագրվում են փաստաթղթերը: Անհատականացման գործընթացը կատարվում է ԱՀ-ի և սմարթֆոնների (IOS և Android) միջոցով:
«Հաշվեհամարի բացման գործընթացը համապատասխանում է Պորտուգալիայի բանկի պահանջներին: Մենք ուզում ենք ձեռնոց նետել ավանդական բանկային համակարգին համագործակցելով Fin Tech սթարթափերի հետ՝ հեղափոխական համակարգերի ներմուծման համար: Առաջիկա տարիներին բանկային համակարգը խիստ կփոխվի և մենք ցանկանում ենք այդ փոփոխության շարժիչներից մեկը լինել»,- ասել է Banco BNI Europa-ի գլխավոր տնօրեն Պեդրո Պինտո Կոելյոն








































