Երևանում արդեն մի քանի օր է մեկնարկել են իրանական նոր տարվա՝ Նովրուզի օրերը, որոնք սկսվում են մարտի չորրորդ շաբաթից և տևում 13 օր։
Նովրուզ պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր, համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Տոնը սկսել են նշել դեռ մ.թ.ա. 7-րդ դարում:
Արդեն մի քանի տարի է իրանցիների մի զգալի հատված նախընտրում է տոներն անցկացնել Հայաստանում:
Հստակ թիվ հայտնի չէ, բայց ըստ տարբեր տարիների գնահատականների՝ Հայաստանում Նովրուզը նշելու համար մինչև 30 հազար իրանցի է ժամանում։
Հայաստանում հատուկ իրանից ժամանած զբոսաշրջիկների համար Նովրուզի օրերին կազմակերպվում են միջոցառումներ:
Թե որքան է յուրաքանչյուր իրանցի ծախսում Հայաստանում Նովրուզի օրերին, ևս հստակ թիվ չկա։ Նորից տարբեր գնահատականներով՝ այն տատանվում 800-1000 դոլարի սահմաններում։ Իրանցի զբոսաշրջիկների թվի ավելացումը խիստ զբաղված է պահում մայրաքաղաքի գրեթե բոլոր հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարանները։ Որոշ անհարմարություններ և դժվարություններ չհաշված իրանիցնեը մեկ անգամ չէ որ փաստել են, Հայաստանում իրենց շատ լավ են զգում։









































