ԱԺ-ում այսօր՝ մարտի 26-ին, «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում են խորհրդարանական լսումներ դեղատոմսերի ձևերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առողջապահության նախարար Սերգեյ Խաչատրյանին խնդրեց պատասխանը կառուցել փաստերի վրա՝ որպես փոխադարձ հարգանքի հավաստում:
Պատգամավորն անդրադարձավ խնդրի իրավական կողմին: Նրա խոսքով՝ նման գլոբալ որոշման անցնելուց առաջ կառավարությունը նախապես պետք է ուսումնասիրեր հանրության կարծիքը. «Կառավարությունը կուրծք էր ծեծում, թե այսուհետ պետք է լսեն հանրության կարծիքը: Դուք հանրային կարծիքը լսե՞լ եք, հասարակության մեջ մտե՞լ եք: Ստացվում է, որ մեր կառավարությունը միշտ կտրված է ժողովրդից»:
Գևորգ Պետրոսյանը կոչ արեց, որ արտասահմանից այլ բաներ էլ սովորեն. «Որևէ երկրում ինֆարկտ տարած հիվանդին չեն ասում՝ մինչև բարեկամդ չգա, մեզ չհանդիպի, դու մեր հիվանդանոցում չես կարող բուժվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































