Գերմանական FALKE ընկերության արտադրած գուլպաների մեկ զույգն արժե 1200 դոլար: Բաց շագանակագույն այդ իրի քանակը սահմանափակ է` ընդամենը 10 զույգ:
Oddital Central-ը հաղորդում է, որ այն պատրաստված է աշխարհի ամենաթանկ և հազվադեպ թելից, որը ստանում են վիկունյայի բրդից:
Այս յուրօրինակ էակներն ապրում են Անդերում` 3500-5500 մետր բարձրության վրա, և գտնվում են հատուկ ծրագրի պաշտպանության ներքո, այդ պատճառով էլ նրանց բուրդը ստանալը բավականին բարդ է:
Գուլպաների գույնն էլ հիշեցնում է հենց կենդանու գույնը: Բանն այն է, որ ներկելիս բուրդը կարող է փչանալ, ուստի արտադրողները խուսափում են այդ գործընթացից:
Շքեղ գուլպաները վաճառվում են յուրօրինակ փայտե տուփերով:











































