Երևանում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 00:10-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ս.-ն, 16-ամյա Արսեն Տ.-իվն, և 48-ամյա Աշոտ Ս.-իվն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ բերման ենթարկվածների մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ դեմքի շրջանում, կան մարմնական վնասվածքի հետքեր: Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակում՝ անհայտ անձանց կողմից վիճաբանության ժամանակ:
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դավիթ Ս.-ն, Արսեն Տ.-ն սովորում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում, իսկ Աշոտ Ս.-ն աշխատում է Երևանի բանկերից մեկում:







































