Saturday, 04 07 2026
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Եվրոպացիները պիտի ասեն՝ արի, ստորագրի, տեսնենք՝ հետո ՄՄ-ն իրեն ոնց կպահի. Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքացիների անգամ մեկ քառորդը կողմ չէ Մաքսային միությանը, և դա հզոր կռվան է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համատեղ որոշում է կայացվել հրապարակային քննարկում կազմակերպել:

«Նոյեմբերի 22-ը կարևոր օր էր մեր ժողովրդի համար և դեռ կարող է այդպիսին լինել. դա Վիլսոնի իրավարար վճռի օրն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու որոշմանը՝ Հայրիկյանը նկատեց՝ նախագահը կարող է այդ օրը վատ տրամադրություն է ունեցել՝ ճնշման կամ այլ պատճառով, ուրեմն անհասկանալի է՝ ինչու են եվրոպական կառույցներն այդքան մեծ դեր տալիս դրան:

«Նախագահը շատ բան կարող է հայտարարել: Նա միաժամանակ ասել է՝ չէ, մենք չենք հրաժարվում եվրոպական ուղղությունից, ուրեմն եվրոպացիները պիտի ասեն՝ արի, ստորագրի, տեսնենք՝ հետո Մաքսային միությունդ իրեն ոնց կպահի»,- ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց այն տեսակետի հետ, որ ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունը (ոչ՝ որոշումը) միանշանակ հայ ժողովրդի ցանկությունը չէր, և դրա մի քանի պատճառ նշեց:

«Քաղաքական գործընթացների առումով՝ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, լեգիտիմություն չուներ, կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները ևս մեղքի մեծ բաժին ունեն, քանի որ վերջին տարիներին նրանցից շատերն ըստ էության հզորացրին իշխող համակարգը Հայաստանում՝ թուլացնելով ընդդիմությանը»,- ասաց նա:

Մարտիրոսյանը հստակեցրեց՝ այդ հզորացումը ոչ այնքան քաղաքական աջակցության շնորհիվ էր, որքան նրա, որ իրենք, պաշտպանելով կեղծիքները, իշխանություններին, հասարակությանը տարակուսանքի առջև կանգնեցրին: Հասարակությունը փորձեց հասկանալ՝ սա՞ էր Եվրամիությունը, բա ասում էիք՝ արժեքներ, եվրաստանդարտներ:

«Չի կարելի բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնել, իրենք այդ պարզ ճշմարտությունն այդպես էլ չընդունեցին: Խոպան պիտի գնային էնտեղ (Ռուսաստան), ձեռքի հետ էլ ստորացվեին, էլ չեմ ասում՝ սպանվեին, է, գնայիք, պայմանագրեր ստորագրեիք Եվրոպայի հետ, նորմալ պայմաններում աշխատեիք»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք տեսնում են Հայաստանի ապագան ժողովրդավարական համակարգում, պիտի միաբանվեն, Հայաստանը տանեն այն արժեքների ուղղությամբ, որով երկարատև զարգացում կապահովեն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը ցավով նշեց, որ ժողովրդի մեջ այսօր դեռ ռուսամետությունը որոշակի տեղ ունի. մի մաս կա, որ գերադասում է ստրուկ լինել, տեր ունենալ, իրենց մի կտոր հաց տան, որ գոյությունը պահպանի: Դրան զուգահեռ, սակայն, ըստ Առաքելյանի՝ կա նաև մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդություն, Խորհրդային Միություն չտեսած սերունդ, որը բոլորովին այլ արժեհամակարգի կրող է:

«Ես զարմանում եմ՝ ո՞նց կարելի է գնալ մի երկիր, որ անգամ ինքն իր կրթական համակարգին չի վստահում. բոլոր պաշտոնյաների երեխաները դրսում են կրթություն ստանում: Մաքսային միությունը քվոտավորված է. 40 տոկոսից ավելին Ռուսաստանին է պատկանում, 22-ական տոկոս՝ Ղազախստանին և Բելառուսին: Հայաստանն ի՞նչ կարող է ունենալ, այսինքն՝ ցանկացած առաջարկ Հայաստանին պարտադրվելու է. Ռուսաստանը ոնց որոշի՝ այդպես էլ կլինի»,- ասաց նա:

Առաքելյանը կարծիք հայտնեց, որ նույն Ռուսաստանի համար էլ հակասություններ կան: Մաքսային միությունն, ըստ նրա, չի կայացել և երևի թե չկայանա էլ, քանի որ որոշ ժամանակ առաջ նույն Պուտինը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ գործընկերը Եվրոպան է, և ՌԴ-ն իրեն պատկերացնում է Եվրոպայի կազմում՝ սկսած Կալինինգրադից:

«Մենք, ցավոք, կարծում եմ՝ Ռուսաստանի մեծ խաղի մեջ զուտ գործիք ենք, որ նա աշխարհից մեծ կտոր պոկի իր համար: Ամենացավալին այն է, որ իբրև գործիք ենք օգտագործվելու, ինչը չի տալու ոչ տնտեսական, ոչ այլ կարգի օգուտ, համոզված եմ՝ Մաքսային միությունը լիարժեք երբեք չի կայանա»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում