Մերժիր Սերժին նախաձեռնության հրավիրած երթով ուզում ենք ցույց տալ, որ մենք ուրախ չենք Սերժ Սարգսյանի Հանրապետության ղեկավար մնալու հեռանկարին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը:
Նրա կարծիքով՝ եթե անգամ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պետք է գիտակցի, որ հանրային սատարում չունի:









































