Saturday, 04 07 2026
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Արցախ և Սամցխե-Ջավախեթի. ինչո՞ւ են զուգահեռներ անցկացնում ԱՄՆ հայամետ կոնգրեսականները

Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:

Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմել է կոնգրեսական Բրեդ Շերմանը. «Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախետի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը»,-մասնավորապես ասել է Շերմանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնլորդ Ստեփանյանի հետ (Վրաստան, Թբիլիսի)։

 -Պարոն Ստեփանյան, ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության մասին։ Կարծես այն ավելի շատ ուղղված է ազգությամբ հայերին, թեպետ հիշատակվում է Սամցխե-Ջավախեթին, որտեղ միայն հայեր չեն բնակվում, և որը Հայաստանի տարածքը չէ։

 -Ծանոթ եմ այդ հայտարարությանը, բայց պետք է նշեմ, որ ընդամենը անվանման մեջ է նշվում, որ Կոնգրեսը քննարկում է։ Իրականում խոսքն այն մասին է, որ ընդամենը մեկ կոնգրեսական է դիմել այդ հարցով, և կա մոտավորպես 30 այլ կոնգրեսականների ցանկություն, որոնք կոչ են անում այդ հարցը քննարկել։ Այսինքն՝ քննարկման կոչ է, ոչ թե կոնկրետ քննարկում։

Երկրորդ՝ չեմ կարող ասել կոնկրետ Արցախի մասով ինչ է այնտեղ գրված, բայց կոնկրետ Սամցխե-Ջավախեթիի մասով կարող եմ ասել, որ չի եղել նախադեպ, որ ԱՄՆ-ը կամ Վրաստանի որևէ այլ բարեկամական երկիր ընտրովի մոտեցում կատարի ու որոշի աջակցել Վրաստանի այս կամ այն շրջանին։ Աջակցությունը տրվում է Վրաստանին, և Վրաստանի իշխանությունների հետ որոշումը համաձայնեցվում ու քննարկվում է։ Ես չեմ կարծում, որ Կոնգրեսը որոշի Վրաստանի շրջաններից կոնկրետ որևէ մեկին օգնություն ցուցաբերել։ Բնական է, որ այս օգնությունը շատ ավելի ընդհանուր բնույթ կկրի՝ ամբողջ Վրաստանին ուղղված, և դրանից հետո գուցե որոշակի առաջարկություններ արվեն՝ օգնությունը կոնկրետ Սամցխե-Ջավախեթիին տրվի։ Կարող եմ ասել, որ մինչև հիմա և՛ ԱՄՆ-ից և Վրաստանի այլ դաշնակիցներից ստացված օգնությունից բաժին է հասել նաև Սամցխե-Ջավախեթիին։

-Կարծում եք՝ սա կոնկրետ Վրաստանին հասցեագրված օգնության կո՞չ է, թե՞ ընտրված է այդ շրջանը հենց կոնկրետ հայերի համար։

-Պետք է նշեմ, որ Սամցխե-Ջավախեթիում հայերը կազմում են մոտ 45 տոկոս։ Բացի Նինոծմինդայից և Ախալքալաքից կա ևս 4 շրջան։ Այսինքն՝ ընդհանուր 6 շրջան կա, որից երկուսում են հայերը մեծամասնություն, Ախլցխայում՝ մոտավորապես կեսը, իսկ մնացածում՝ փոքրամասնություն։ Եթե խոսքը Սամցխե-Ջավախեթիի մասին է, ապա այնտեղ միայն այդ երկու շրջանը չէ, 6 շրջան կա։ Այսինքն՝ խոսել միայն հայերի մասին՝ ճիշտ չէ, էթնիկական սկզբունքով պետք չէ առաջնորդվել։ Ես չեմ հիշում այնպիսի օրինակ, որ դեմոկրատական երկիրը ֆինանսավորի էթնիկական սկզբունքներից ելնելով։ Կոնկրետ այդ շրջանի մասին էլ արդեն նշեցի՝ միայն հայերը չեն։ Եթե ընդունվի որոշում Վրաստանին օգնություն հատկացնել և կոնկրետ առաջարկություն արվի, թե որ շրջանին՝ էթնիկական սկզբունքներից ելնելով դա չի արվի։

Բայց նորից եմ կրկնում՝ մի բան է կոչ անել, մեկ այլ բան է՝ որոշում կայացնել։ Այսինքն՝ կարևորն այստեղ որոշումն է ։ Այո՛, կոնգրեսականները կարող են դիմել, նրանք դրա իրավունքն ունեն, բայց դա դեռևս դիմում է, նախաձեռնություն, կոչ։

-Պարոն Ստեփանյան, արդյոք վտանգավոր միտում չե՞ք տեսնում Արցախն ու Սամցխե-Ջավախեթին նույն հարթության վրա դնելու իմաստով։ Ստացվում է, որ մենք Վրաստանի տարածքների նկատմամբ ինչ-որ նկրտումներ ունենք՝ եթե Արցախի և այնտեղի հայերը դրվում են նույն հարթության վրա։

 -Ես այդպիսի մոտեցմանը ծանոթ չէմ։ Բայց կարող եմ ասել, որ Արցախի ու Սամցխե-Ջավախեթիի միջև զուգահեռներ անցկացնելը, անհասկանալի է՝ տարբեր աշխարհաքաղաքական իրողություններ են և նույնականացնել պետք չէ։ Դա անհասկանալի է, կարծում եմ՝ սա Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը չէ։ Իրականությունն այն է, որ Ղարաբաղը հիմա համարվում է հակամարտող տարածք, չլուծված հակամարտություն, իսկ Սամցխե-Ջավախեթին այդ իրականությանը նույնիսկ մոտ կանգնած չէ։ Եվ այս մասն ինձ համար անհասկանալի է, չեմ հասկանում՝ ինչո՞ւ է կոչն այդպես արվում։ Բայց նորից եմ կրկնում՝ սա ընդամնեը կոչ է և ոչ Կոնգրեսի որոշում։ Ավելի հետաքրքիր կլինի քննարկել որոշումը, ոչ թե կոչը, եթե, իհարկե, այդ որոշումն ընդունվի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում