Մալայզիացի ինքնուս դիմահարդար Սարասվատին (Saraswati) ստեղծում է պատկերներ` հիմնված մուլտիպլիկացիոն ֆիլմերի հերոսների վրա՝ օգտագործելով իր հիջաբը:
Նրա համար սա հնարավորություն է կոտրել կարծրատիպը, որ բոլոր մահմեդական կանայք ապրում են ճնշման տակ, գրում է Daily Mail-ը:

Սարասվատին դիմահարդարմամբ սկսել է հետաքրքրվել 2008 թվականին՝ դեպրեսիայի դեմ պայքարելու համար: Նրա առաջին գործը Ջոկերի կերպարն էր`«Բեթմեն. խավարի ասպետը» ֆիլմից:
Այս պահին Սարասվատիի պորտֆելում կան մի քանի հարյուր նկարներ, այդ թվում`Մոխրոտը, արքայադուստր Ֆիոնան, Ջեսիկա Ռեբիթը, Արիելը և շատ ուրիշներ:

Նրանցից յուրաքանչյուրին ստեղծելը դիմահարդարման արվեստագետից խլում է 2-2.5 ժամ՝ կախված շպարի բարդությունից և հիջաբի դիզայնից:
Ինստագրամում նրա հաշիվն ավելի քան 411 հազար հետևորդ ունի:









































