Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հոգեբուժարաններում արձանագրված խախտումներն անվիճելի են. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզաբանում է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականությանը չհամապատասխանող է համարում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների կողմից «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած խախտումները հերքող պնդումները:

Պարզաբանման մեջ նշված է. «Պաշտպանի աշխատակազմը վերահաստատում է նշված կենտրոնում հայտնաբերված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ժամկետանց դեղորայքի, օրինական հիմք չունեցող զսպման միջոցների հետ և այլն:

Մասնավորապես՝

  1. Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում բացահայտված բոլոր խախտումներն այցի ավարտին, ինչպես պահանջում են միջազգային կանոնները, ներկայացվել են նույն կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին:
  2. Դրանից հետո, այցի գրավոր արդյունքները՝ անհրաժեշտ վերլուծությամբ, Պաշտպանի կողմից ուղարկվել են Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Առողջապահության նախարարություններ:
  3. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացած պարզաբանումների համաձայն՝ ժամկետանց դեղորայքի փաստը հաստատվել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի հրամանով, և համապատասխան աշխատակիցը տնօրենի նույն հրամանով ենթարկվել է խիստ նկատողության: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի 60-րդ էջում: Խիստ նկատողության վերաբերյալ Պաշտպանին է ներկայացվել նաև տնօրենի հրամանի քաղվածքը՝ նրա մակագրությամբ:
  4. Զսպման միջոցների հետ կապված՝ վերահաստատում ենք արտահերթ զեկույցում տեղ գտած պնդումն այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել են ֆիզիկական զսպման ապօրինի միջոցներ՝ բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ (զեկույցի 43-րդ էջը)։

Նախ, Առողջապահության նախարարի առկա հրամանով և, այն էլ անհատկան բնույթի, չի կարող կարգավորվել զսպման միջոցներին կամ դրանց կիրառությանն առնչվող որևէ հարց: Դա անհրաժեշտ է կարգավորել բացառապես օրենքի մակարդակով: Անգամ, եթե նախարարի հրամանը պայմանական ընդունենք որպես հիմք, միևնույն է գոտիները չեն համապատասխանում դրա պահանջներին. ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն պացիենտին:

Գոտիների բարդ կառուցվածքի և կողպեքների բացման ու փակման դժվարությունների ակնհայտ օրինակ է նաև հարցազրույցին կից տեսանյութը, որտեղ ակնհայտ երևում է կողպեքի բացման բարդությունը: Ինչ վերաբերում է սավանները՝ որպես զսպման մեխանիկական միջոց օգտագործելուն, ապա զեկույցում հստակ նշված են հոգեբուժական այն կազմակերպությունները, որտեղ առկա է նման խնդիր: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն այդ ցանկի մեջ չէ:

Շեշտում ենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական կազմակերպություններում ծեծի ենթարկելու վերաբերյալ զեկույցում որևէ նշում առհասարակ առկա չէ:

  1. Վճարովի ծառայությունների մասին խոսելիս, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը հիշատակում է միայն առանձին պալատների և տեղեկանքների համար վճարները:

Զեկույցում արձանագրված է, որ այդ կենտրոնի տնօրենի կողմից սահմանված բժշկական ծառայությունների գնացուցակում ընդգրկված են, օրինակ, Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշմամբ ամրագրված այնպիսի անվճար ծառայություններ, ինչպիսիք են հոգեկան հիվանդների բուժումը, հոգեբույժի և հոգեբանի խորհրդատվությունը և այլն: Հետևաբար, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ վճարովի ծառայությունների ցանկում դրանց նախատեսումը տնօրենի կողմից ապօրինի է:

6 Կին պացիենտների ամենօրյա խնամքը տղամարդ սանիտարների կողմից իրականացնելը կոնկրետ իրավիճակում նսեմացնում է մարդու արժանապատվությունը:

Խոսքը վերաբերում է ոչ թե բժիշկներին, այլ հոգեբուժական կազմակերպության այն անձնակազմին, ով ապահովում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա խնամքը և անձնական հիգիենան:

  1. Պաշտպանի ներկայացուցիչների՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի պահին տղամարդկանց բաժանմունքի ճաշասրահում տեղադրված սեղանները և նստարաններն ակնհայտ չեն բավարարել պացիենտների թվին: Դա հաստատել են ինչպես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, այնպես էլ կենտրոնի աշխատակիցները:

Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած բոլոր խախտումները հիմնված են պրոֆեսիոնալ հետազոտությունների վրա՝ հիմք ընդունելով ոլորտի միջազգային պահանջները և դրանց հիման վրա մշակված ուղեցույցի կանոնները:

Մշտադիտարկման ենթարկված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում հայտնաբերված խախտումների փաստերը հիմնավորող նյութերն ուղարկվել են իրավասու պետական, այդ թվում՝ իրավապահ մարմիններին:

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին առնչվող խախտումները ևս մեկ անգամ հիմնավորող սույն հրապարակային արձագանքով դրանց վիճարկման հարցը համարում ենք փակված:

Զեկույցում տեղ գտած խախտումները հերքող կամ արդարացնող փորձերի փոխարեն անհրաժեշտ է անհապաղ և հետևողական աշխատանք սկսել դրանք վերացնելու ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում