Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում գրել
«Նախաքննական մարմինը որդեգրել է մի քաղաքականություն, որ ամեն գնով, անգամ խախտելով մարդու տարրական իրավունքները, կալանքի տակ պահել Վարդան Պետրոսյանին:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը, սակայն ի տարբերություն նախաքննական մարմնի` բացառապես օրենքի տարրը պահպանելով:
Քննիչի ապօրինությունների պատճառով տուժող կողմը չպետք է ավելի շատ տուժի, իսկ Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու և այսօրվա որոշման իրական հեղինակները, համոզված եմ, օրենքը խախտելու համար, պատասխան պետք է տան, այդ թվում նաև հանրության առջև»:









































