«Բելգիայում ոստիկանությունը կոչված է, որ առաջինը ոչ թե պատժի, այլ օգնի քաղաքացիներին, իսկ Հայաստանում այդպես չէ»,- ազատամարտիկների հերթական հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
Նա նշեց, որ զրուցել է Բելգիայում բնակվող մեր բազմաթիվ հայրնեակիցների հետ, և բոլորն են վստահեցնում, որ ոստիկանի մեջ նրանք տեսնում են իրենց պաշտպանին և դրա համար էլ նրան վստահում են. «Իսկ մեզ մոտ ոստիկանները անգրագետ, մարդկանց հետ խոսել չեն կարողանում, կոպիտ, կաշառակեր, գող, ավազակ, ցույցերի ժամանակ էլ հարձակվում են մեզ վրա»:
Վարդան Մալխասյանի ելույթն ամբողջությամբ դիտեք մեր տեսանյութում:










































