ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից ստեղծված «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ), ինչպես հայտնի է, հույժ գաղտնի է պահում Հայաստանում ներդրվող նոր ՀԴՍ-ների ձեռք բերման գինը:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ միայն հայտնի Է, որ այս տարվա հուլիսի մեկից նոր ՀԴՄ-ները տեղագրած խոշոր ընկերությունները ՊՈԱԿ-ից դրանք գնել են 370 հազար դրամով, իսկ արդեն նոյեմբերի մեկից տեղագրողներին ՊՈԱԿ-ը դրանք վաճառել Է 280 հազար դրամով: ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած ՀՀ արտաքին աոևտրին վերաբերող պաշտոնական տեղեկանքները ուսումնասիրելով՝ կարելի Է պարզել, որ մինչև այս տարվա հուլիսի մեկը այդ նոր ՀԴՄ-ները Հայաստան են ներկրվել 393 դոլար մաքսային արժեքով (161 հազար դրամ), իսկ հուլիսի 1-ից սկսած դրանք ներկրվել են արդեն 244 դոլարով (99 հազար դրամ): Քանի որ նշված ՊՈԱԿ-ը գործունեություն է ծավալում խստազույն գաղտնիության պայմաններում, ուստի հնարավոր չէ պարզել՝ դրանք մաքսազերծվո՞ւմ են, թե՞ ոչ և վերջնական ինչ ինքնարժեք են ձեռք բերում:
Բայց փաստն այն է, որ ՊԵԿ-ը գործարարների վրա նոր ՀԴՄ-ները ստիպողաբար ծախում Է ներկրման գնից մի քանի անգամ թանկ գնով: Վատ «բիզնես» չի մտածել ՊԵԿ-ը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:








































