«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:
Սա, կարելի է ասել, Խաչիկյան-3-ն է Դատական կարգադրիչների գործից հետո: Այս ընկերությունում ևս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձևակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք:
Այս գործում ևս ահռելի յուրացումներ են կատարվել պետական բյուջեից՝ գումարներ են լվացվել, աշխատողների ցուցակներ են կեղծվել, չիրականացված ծախսեր ցույց տրվել: Երեկ ոստիկանության լրատվության պատասխանատու Արմեն Մալխասյանը հաստատել է թերթի տեղեկությունը, սակայն չի հայտնել յուրացման չափը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:






































