Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Գորիսեցի չի, պաշտպանվելու իրավունք չունի՞

Գաղտնիք չի, որ մարդն ունի պաշտպանվելու իրավունք, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով, սակայն պաշտպանվողն այդ իրավունքից օգտվելով հայտնվում է իրավապահ մարմինների աշխատակիցների ձեռքում, որոնք էլ պետք է որոշեն՝ օրինաչափ են եղել նրա գործողությունները, թե ոչ:

Ամենևին չենք փորձում քննարկել իրավապահների նման լիազորություն ունենալու կամ չունենալու հանգամանքը, սակայն կարող ենք և պարտավոր ենք քննարկման առարկա դարձնել նրանց կողմից անարդարամիտ, ոչ օբյեկտիվ դրսևորումները, կոչ անել իրավապահ մարմինների ղեկավարներին միատեսակ մոտեցում դրսևորել պաշտպանվողների նկատմամբ անկախ նրանց բնակության վայրից, ծագումից և վերնախավում հարազատների զբաղեցրած դիրքից, քանի որ համոզմունք է ձևավորվել, թե դատախազության, ոստիկանության հատկապես ստորին օղակները կաշկանդված են կոնկրետ գործերով Սահմանադրության և քրեական իրավունքի նշված պահանջները կատարելուց:

Ինչպես տեղեկացանք փաստաբանից՝ Գրիգորի Շահվերդյանից, 2013 թ. փետրվարի 9-ին ժամը 22-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Երևան քաղաքի բնակիչ Արմեն Գրիգորյանին ու նրա կնոջն են հավասարվում անծանոթ Հ. Մանուկյանը և Ա. Գոլեցյանը: Նրանցից մեկը դիտավորյալ քսվելով է անցնում կնոջ կողքով ու բարձրաձայն արտահայտվում. «Էս ինչ լավն ա ու էս հավի հետ»: Արմենը փորձում է պարզել նման անվայել արտահայտության պատճառը ու ներողության փոխարեն լսում պատասխան ստանալու համար նույն վայրում հանդիպելու պահանջ: Երկու ժամ անց նրանց հանդիպումն ավարտվում է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով:

Դրանով չբավարարվելով՝ Հ. Մանուկյանը և Գ. Գոլեցյանը հավաքում են իրենց շրջապատին, դեռևս անհայտ պայմաններում, հավանաբար իրենց բարձրաստիճան հարազատների ու հովանավորների օգնությամբ, ճշտում Արմենի բնակության վայրը և նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, 10-15 հոգով, 3-4 ավտոմեքենաներով, թմրանյութ օգտագործած վիճակում, գիշերը ժամը 02-ի սահմաններում գնում Արմենի տան բակ, որտեղ խուլիգանություն կատարելով , ինչի համար նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել, բարձրաձայն հայհոյանքներ տալով, մի քանիսը փորձում են աշխատեցնել Արմենի ավտոմեքենան, հանել պետհամարանիշները, մնացածը դաշույններով ու մահակներով զինված, բռնություն գործադրելու իրական սպառնալիքներ տալով, հարվածելով տան դարպասներին դուրս են կանչում Արմենին: Վերջինս տանը գտնվելով մոր և կնոջ հետ ու զգալով իր և ընտանիքի անդամներին սպառնացող իրական վտանգը, վերցնում է իր կողմից ապօրինի պահվող հրազենը, դուրս գալիս բակ, պահանջում է հեռանալ՝ մեկ անգամ կրակելով դեպի օդ: Հարձակում գործողներից մեկը բացականչում է. «Պուգաչով ես վախեցնում, հեսա ավտոմատը բերեմ տենաս պուգաչը որն ա»: Հավատացնելու համար, որ իր ձեռքում իրական զենք է, Արմենը 2-րդ անգամ կրակում է ասֆալտապատ գետնին, որից անդրադարձ կատարած գնդակը դիպչում է բակ եկածներից ոստիկանության փոխգնդապետի որդու դեմքին նրան պատճառելով միջին ծանրության վնաս: Դա ստիպում է այդ 10-15 երիտասարդներին փախչել՝ դեպքի վայրում թողնելով վիրավոր ընկերոջը: Արմենը նույն օրը կամովին ներկայանում է ոստիկանություն և միաժամանակ կամովին ներկայացնում հրազենը՝ փամփուշտատուփում չորս հատ փամփուշտի հետ մեկտեղ:

Իրավապահ մարմինները սկզբում Արմենին մեղադրանք են առաջադրում սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու համար, սակայն հետագայում՝ ավարտելով քննությունը և ստանալով բոլոր փորձաքննությունների, այդ թվում՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունները, հաստատած լինելով դեպքի վերը նշված հանգամանքները, ունենալով Արմենի կողմից բացահայտ անհրաժեշտ պաշտպանության և ապօրինի կերպով պահվող հրազենը կամովին ներկայացնելու պատկեր ու գործող օրենսդրության համաձայն պարտավոր լինելով կարճել քրեական գործը, այնուամենայնիվ, հավանաբար որդեգրած լինելով արարքին ամենածանր որակում տալու իրավապահների տխրահռչակ մոտեցումը, Արմենի արարքը որակում են որպես անհրաժեշտ պաշտպանություն սահմանների անցմամբ միջին ծանրության վնասվածքի պատճառում (կարծում եմ՝ գործել է «կրակել է, մարդ է վնասել, ուստի պետք է պատժվի» անարդար սկզբունքը . . . իսկ ի՞նչ կասեին, երբ Արմենին ու նրա ընտանիքի անդամներին, անմեղ հարևաններին թմրամոլների ամբոխը վնասեր):

Իրավաբանորեն չէինք համաձայնվի Արմենի արարքի նման որակմանը, սակայն մարդկայնորեն գուցե եզրեր գտնվեին, սակայն հետագայում գործը կրկին կտրուկ շրջադարձ ունեցավ Արմենի դեմ:

Նախաքննությունն ավարտված էր և գործը պետք է ուղարկվեր դատարան, սակայն զարմանալիորեն և անհասկանալի կերպով, արդարամիտ հայացքների համբավ ձեռք բերած Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի ղեկավարությամբ որոշում կայացվեց նախաքննությունը շարունակելու մասին ու Արմենի արարքը կրկին վերաորակվեց որպես սպանության փորձ (պարզվում է՝ արդարամիտ լինելը բավարար չէ, պետք է նաև ի զորու լինես արդարության հասնել):

Պաշտպանական կողմի բոլոր բողոքները և միջնորդություններն անհիմն կերպով մերժվում են:

Կյանքը ցույց է տվել, որ ոչ միայն այլ պետություններում, այլև Հայաստանում նույնպես անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը գործել և գործում է, ուղղակի կարծում ենք դեպքի հանգամանքների քննարկումը պետք է կազմակերպվի առավել օբյեկտիվությամբ և արդարամտությամբ աչքի ընկնող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մոտ, որն, ինչպես փորձը ցույց տվեց, ի զորու է անկաշկանդ լինել անհրաժեշտ պաշտպանության առկայությունը հաստատելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում