Նյու Յորքը դարձել է ԱՄՆ ամենախոշոր քաղաքը, որտեղ կարգելվի ծխախոտ կամ ծխախոտային արտադրանք վաճառել 21 տարեկանից փոքր անձանց: Ներկայումս մեգապոլիսում ծխախոտ գնում են 18 տարին լրացած անձինք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Համապատասխան օրենքը, որն ուժի մեջ կմտնի կես տարի անց, ստորագրել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Բլումբերգի խոսքերով՝ նոր օրենքը կնպաստի դեռահասների շրջանում ծխելու տարածման կանխմանը և մեծ քանակությամբ կյանքեր կփրկի: Առողջապահության քաղաքային դեպարտամենտի տվյալներով՝ ծխողների 80 տոկոսն այդ սովորությունը ձեռք է բերել մինչև 21 տարեկանը:
Նոր օրենքը նաև սահմանել է մեկ տուփ ծխախոտի նվազագույն գինը՝ 10.5 դոլար:









































