ՔԶԱԿ-ը մինչև դեկտեմբերի 17-ը կհրապարակի արտասահմանում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը, փոխանցում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ծրագրի մեջ կնշվի, թե որ պետությունն իր վրա կվերցնի սիրիական քիմիական զինանոցը ոչնչացնելու պատասխանատվությունը, այդ թվում՝ դրա արժեքը, սահմանված ժամկետներում տեղավորվելու և անվտանգության բոլոր նորմերը պահպանելու անհրաժշտությունը հաշվի առնելով:
Ավելի վաղ Ալբանիան և Բելգիան հրաժարվել էին իրենց տարածքում ոչնչացնելու նպատակով ընդունել սիրիական քիմիական զենքը:










































