Ճապոնիայում ամեն մի պարեկային մեքենա և ոստիկանական բաժանմունք զինված են փեյնթբոլի վառ նարնջագույն գնդակներով: Դրանցով զինվել են նաև բանկերն ու խանութները:

Օրինապահները, ինչպես նաև հասարակ քաղաքացիները կարող են փախչող ավազակի ետևից գնդակ նետել: Վառ նարնջագույն լաքայի շնորհիվ նա ավելի նկատելի է դառնում, ինչը զգալիորեն հեշտացնում է ոստիկանության կողմից հանցագործին բռնելը:









































