Քիմ Քարդաշյանի, Բեյոնսեի և Ջենիֆեր Լոպեսի երկրպագուներին ամենից շատ դուր է գալիս նրանց կլոր հետույքները: Վերջերս բրիտանական Asda սուպերմարկետների ցանցն առաջարկել է իրականացնել երկրպագուների երազանքը և փորձել էժանագին ներքնաշորը, որի մեջ արհեստական հետույք է դրված:
Wal-Mart-ը ներկայացնում է պինդ բարձիկներով ներքնաշորը, որը հետույքը մեծացնում է՝ դրան դեղձի տեսք տալով:
Ներքնաշորի արժեքը 9,6 դոլար է: Սակայն ընկերությունը չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա և առաջարկում է «կրկնակի բարձիկներով» ներքնաշոր, որն առավելագույնս մեծացնում է հետույքը, գրում է Daily Mail տաբլոիդը:













































