Երևանի Իսահակյան փողոցի թիվ 22/10 հասցեում՝ «Մետրոնոմ» խանութի մոտակայքում, «Աբովյան-Իսահակյան» փողոցների անվանումները պարունակող ցուցանակը ընկել է մամուլի կրպակի տանիքի վրա: Մարտի 10-ին՝ ժամը 13:19, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլ. ցանցի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանելը:
Էլ. ցանցի աշխատակիցները հոսանքազրկել են տարածքը, իսկ փրկարարները ցուցանակը տեղափոխել են անվտանգ տարածք:









































