Brussels Airlines-ի օդաչուները գործադուլ են արել ընկերության ղեկավարության պլանների պատճառով, որը նախատեսում է արձակուրդների համակարգի փոփոխություն և 58 տարեկանից բարձր օդաչուներին աշխատանքից ազատում:
Brussels Airlines–ի օդաչուների գործադուլը շարունակվում է արդեն 2-րդ օրը, հայտնում է ITAR-TASS-ը:
Գործադուլին մասնակցում է ընկերության մոտ 50 օդաչու: Ընդհանուր առմամբ՝ գործադուլի հետևանքով տուժել է մոտ 8 հազար ուղևոր:









































