Վիեննայում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները լքել են Palais Coburg հյուրանոցի շենքը՝ մամուլին չտալով որևէ մեկնաբանություն:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, վկայակոչելով պետություններից մեկի պատվիրակությունում իր աղբյուրին, ակնկալվում է , որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է երկու տարվա ընթացքում:








































