Wednesday, 24 06 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ

Զրոյական պոտենցիալով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը Մոսկվայում հանդիպելով Լավրովին՝ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, նրան հրավիրել է այցելել Հայաստան: Այս մասին հաղորդագրությունը բավական տարօրինակ է` նկատի ունենալով այն, որ առաջիկայում Հայաստան պետք է այցելի Պուտինը, այսինքն` Լավրովի անմիջական ղեկավարը, ինչը ըստ էության նշանակում է, որ Հայաստան պետք է այցելի նաև Սերգեյ Լավրովը:

Հետևաբար հարց է առաջանում` հատկապես, եթե երկու նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պուտինի առաջիկա այցի հետ կապված հարցեր, ի՞նչ կարիք կա Լավրովին առանձին հրավիրելու: Մի՞թե Լավրովը Պուտինի հետ Հայաստան չէր գալու: Սա հետաքրքրական պահ է: Հետաքրքրական այն տեսանկյունից, որ եթե ՌԴ նախագահը գալիս է Հայաստան, իսկ նրա հետ արտաքին գործերի նախարարը չի գալիս, ապա այցելության, այսպես ասած, քաղաքական բովանդակության պահով առաջանում է զգալի, շոշափելի անկում:

Նախագահների այցելությունների ընթացքում արտգործնախարարների ներկայությունը հուշում է տվյալ այցելության քաղաքական բովանդակության առանձնահատկության մասին, և այդ իսկ պատճառով, եզակի այցեր են լինում, համաշխարհային պրակտիկայում, երբ արտաքին գործերի նախարարները չեն ուղեկցում նախագահներին: Այս իմաստով, եթե Պուտինը Հայաստան է գալիս առանց Լավրովի, ապա ըստ էության ստացվում է, որ Պուտինն ընդամենը հերթապահ, զբոսաշրջային այց է ունենում:

Դատելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներից և հատկապես Մաքսային միության կապիտուլյացիայից հետո` Պուտինի այցն ըստ էության այլ բան չէր էլ կարող նշանակել: Եվ պաշտոնական Երևանն ըստ էության փորձում է այցի, այսպես ասած, քաղաքական դեմք կերտել և այդ իսկ պատճառով առանձին հրավեր է արվում Լավրովին:

Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերություններն այսօր այնպիսի վիճակում են, այնպիսի մակարդակում և բովանդակությունն այնպիսին է, որ ոչ միայն Պուտինին են մի կերպ համոզում Երևան գալ, այլ նաև արտգործնախարար Լավրովին: Եթե այսպես շարունակվի, և Երևանն այս ինտենսիվությամբ փորձի հնարավորինս հարմար տեղավորվել Ռուսաստանի ստվերի տակ, ապա վաղը չէ մյուս օրն էլ արդեն մի կերպ համոզելով է հնարավոր լինելու Երևան բերել արդեն ռուսաստանցի պատգամավորների և երկրորդ, երրորդ կարգի չինովնիկների: Հայաստան կգան միայն ռուսաստանցի զինվորականները, ֆորպոստը «աբխոդի» ենթարկելու համար:

Իհարկե, ինչքան քիչ գան Ռուսաստանից էմիսարներ Հայաստան, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Սակայն սա այդ դեպքը չէ, որովհետև այդ էմիսարները իրենց այցերը կդադարեցնեն միայն այն բանից հետո, երբ Հայաստանի համար հնարավորինս վատ, շատ վատ իրավիճակ կապահովեն: Եվ արդեն իսկ նրանք ըստ էության շատ մոտեցել են այդ հեռանկարին: Իհարկե, այս հարցում նրանց չափազանց մեծ ծառայություն են մատուցում Հայաստանի իշխանությունները և այսպես կոչված հիմնական քաղաքական ուժերը, որոնք առաջնորդվելով Պուտինի հանդեպ «զրո խնդիրների» քաղաքականությամբ, զրոյացրել են Հայաստանի դիմադրունակության պոտենցիալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում