Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ինչպես ստանալ անփոխարինելիություն դրսից. հրապարակային բաղադրատոմսը

Ապրիլին վարչապետի խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ՝ Հայաստանը կարծես թե մտնում է նաև հանրահավաքային գործողությունների որոշակի ակտիվացման փուլ: Մի շարք ուժեր՝ թե՛ խորհրդարանական «Ելք»-ը, թե՛ արտախորհրդարանական ընդդիմություններ, հայտարարել են նման մտադրությունների և նաև արդեն որոշումների մասին:

Ընդհանուր առմամբ կա ընկալում, որ այս հանրահավաքային ակտիվացումը պայմանավորված է Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը կանխելու նպատակով: Դրա մասին կան թե՛ բարձրաձայն հայտարարություններ, թե՛ ակնարկներ: Նաև կա տեսակետ, որ իրականում հանրահավաքային այս փուլի ակտիվացման հետևում իշխանական այս կամ այն թևն է, որն այնքան էլ ոգևորված չէ Սերժ Սարգսյանի վարչապետությամբ: Այստեղ դիտարկվում է նույնիսկ Կարեն Կարապետյանի անունը: Այդպիսի տեսություններն ու վարկածները Հայաստանում նոր չեն և գործնականում ցանկացած ակտիվ սեզոնի հետևում տեսնում են իշխանական այս կամ այն շրջանակին: Ավելին, կան նույնիսկ արտաքին հետք տեսնող վարկածներ:

Ինչ կա իրականում՝ անշուշտ բավականին բարդ է ասել, սակայն խնդիրը տվյալ պարագայում այն է, թե ինչ կարող է տալ հանրահավաքային ակտիվության այդ սեզոնը, կխանգարի՞ այն Սերժ Սարգսյանին լինել, առաջադրվել վարչապետ, թե՞ ոչ: Եթե, իհարկե, մի քանի օր շարունակ մի քանի տասնյակ հազար մարդ փողոցում պահանջի նրան չառաջադրվել, դա անկասկած հնարավոր չի լինի անտեսել: Սակայն իրատեսակա՞ն է այդ տարբերակը: Հազիվ թե:

Հայաստանում, իհարկե, ֆորս-մաժորային ներուժը բավականին մեծ է, սակայն խնդիրն այն է, որ չկան դրանում շահագրգռված սուբյեկտներ, որոնք ունակ են առաջացնել և կառավարել ֆորս-մաժոր: Գոնե ՊՊԾ գնդի դրամատիկ ու ողբերգական զարգացումներից հետո այդ առումով հազիվ թե որևէ մեկի մոտ պատրանք լինի, որ հնարավոր է իշխանությանը դնել անկառավարելի իրավիճակի առաջ: Վերջին հաշվով, այդ ֆորս-մաժորից Սերժ Սարգսյանը դուրս եկավ ավելի ուժեղ, և ըստ էության ներկայումս նրա «անփոխարինելի» վարչապետությունը դրա օրինակն է, որովհետև նա կարողացավ այդ փուլում սկսել իշխանության համար իր գլխավոր մրցակցի՝ Հովիկ Աբրահամյանի հեռացման եզրափակիչ ակորդը՝ վարչապետի պաշտոնի բերելով մարդու, որը, քաղաքական գործիչ չլինելով հանդերձ, անկարող եղավ նաև մեկուկես տարվա ընթացքում դառնալ այդպիսին:

Հանրահավաքային սեզոնը Հայաստանում կարող է ունենալ մեկ արդյունք՝ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության ամրագրում իշխող համակարգի բոլոր սեգմենտների համար, քանի որ արտաքին ցանկացած վտանգ համակարգը կոնսոլիդացնում է՝ լինի այն ֆորս-մաժոր, թե պարզապես հանրահավաքային ակտիվության սեզոն:

Ամենևին պատահական չէ, որ ՀՀԿ-ն նաև կողմ քվեարկեց Մարտի 1-ի տասներորդ տարելիցի վերաբերյալ «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծը խորհրդարանի քառօրյայում քննարկելուն: Բանն այն է, որ դա կլինի ապրիլին ընդառաջ՝ իշխող համակարգի հիշողության շատ լավ թարմացում՝ գրեթե հանելով Սերժ Սարգսյանի թեկնածության հարցում բոլոր հարցերը և բանը թողնելով գերազանցապես Սարգսյանի որոշման դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում