«Մենք մի քանի տարի է արդեն հանդիսանում ենք եվրոպայի պետությունների փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի դիտորդ անդամ։ Այս կառույցը միավորում է բոլոր փաստաբաններին»,-այսօր «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով այսօր փոխվել է փաստաբանների առաջ ծառացած մարտահրավերների անատոմիան, ինչի համար լուծման այլ տարբերակներ պետք է քննարկել և գտնել։
Մեր դիտարկմանը, թե Փաստաբանների պալատում առկա լուրջ տարաձայնությունները թո՞ւյլ տալիս է մասնակցել ԵԽ անդամ երկրների մասնակցությամ համաժողովին, Զոհրաբյանը նկատեց.«Ոչ, ցանկացած երկրում էլ տարաձայնություններ լինում են։ Առանց տարաձայնությունների առաջընթաց չի լինում, չի էլ կարող լինել։ Չկա այնպիսի համայնք, որ չլինի տարաձայնություն»։










































