Անհայտ մի տղամարդ ռուսական դրոշ Է նետել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վրա, երբ նա դուրս Էր գալիս դատարանի դահլիճից: Միջադեպի տեսագրությունը հրապարակված Է Twitter-ում: Տեսագրության մեջ երևում Է, թե ինչպես Է տղամարդը նետում եռագույնը, Մանաֆորտին անվանում «դավաճան» և մեղադրում «Ամերիկան ռուսներին ծախելու» մեջ:
ԱՄՆ-ի իշխանությունները Մանաֆորտին և նրա գործընկեր Ռիք Գեյթսին կասկածում են Ուկրաինայի անունից որպես չգրանցված շահապաշտպաններ աշխատելու, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ: Մեղադրանքներն առաջադրել Է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում Է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «ռուսական միջամտության» գործը: Մոսկվան ժխտում Է բոլոր մեղադրանքները:









































