Առաջիկա օրերին դատարանը կքննի «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին քննչական խմբի ղեկավար Ս.Տոնոյանի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով ժամեր առաջ ստանձնել է Շ.Հարությունյանի պաշտպանությունը:
Ի.Պետրոսյանը հայտնել է, որ Շ.Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, չի ընդունել մեղադրանքը:
Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջությանը համար վտանգավոր բռնություն գործադրելը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում








































