Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերջերս 45 մլն դրամի չափով տուգանված «Երեքնուկ», «Սեար գրուպ» և «Ամարաս-Յուս» ընկերությունների տնօրեն Յուրա Ադյանի «տանիքը» ոչ անհայտ Զորի Բալայանն է:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ 45 մլն դրամ տուգանքը, Զ. Բալայանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջոցով փորձել է միջնորդել, որպեսզի Հայաստանում Ադյանի պատիժը փոքր-ինչ մեղմացվի: Երբ փորձեցինք Բալայանից պարզել լուրի իսկությունը, նա ասաց, թե «անշուշտ, ճանաչում եմ Ադյանին», բայց վստահեցրեց, թե միջնորդություն չի արել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































