«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ շաբաթ օրը Հայաստանի ճարտարապետների միության 18-րդ համագումարին ճարտարապետները և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգելեն «Փակ շուկայի» և մյուս «կործանված» շենքերի հիշատակը:
Այս առաջարկի հեղինակը եղել Է ճարտարապետների միության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով «Փակ շուկայի» հետ հիշատակել Է «Սևան» հյուրանոցի, Երիտասարդական պալատի և կրկեսի շենքերը: Տարբեր ճարտարապետներ իրենց ելույթներում «Փակ շուկայի» հետ կատարվածը համարել են իրենց ամոթն ու խայտառակությունը: Համագումարում բաց քվեարկությամբ միության նախագահ Է վերընտրվել Մկրտիչ Մինասյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:









































