Բրիտանացի երգիչ Էդ Շիրանի ելույթը գերմանական Էսենից Դյուսելդորֆ են տեղափոխել տեղի արտույտների պոպուլյացիայի համար մտավախության պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բրիտանացու համերգի պատճառով նախատեսվել է մոտ 100 ծառ կտրել, ավելի ուշ նորերը տնկել: Էսենի օդանավակայանին մոտ ապրող թռչուններին նախատեսվել է տեղափոխել, Շիրանի համերգից հետո տարածքը նոր թռչուններով բնակեցնել, բայց այդ գաղափարը բախվել է էկոլոգների բողոքներին:
Սպասվում է, որ համերգին ներկա կլինի երգչի մոտ 80 000 երկրպագու:










































