ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
ԱԺ-ում քննարկվում է Քրեական դատավարության և Վարչական դատավարության օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը այս օրինագծերը համարելով շատ կարևոր՝ ասաց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը այն բացասական եզրակացություն էր ստացել, և պարզաբանեց. «Խոսքը վերաբերում էր մեկ հոդվածի մեկ նախադասության»:
Կոստանյանի խոսքով՝ ինքը շատ ուրախ է, որ կառավարությունը հանեց այդ կետը. «Չնայած մեր հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ես առաջարկելու եմ կողմ քվեարկել այս օրենքին, որովհետև կառավարությունը հանեց իմ վկայակոչած նորմը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































